ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք
Առավոտը՝ նրա կողքին
Դու ցանկանում ես, որ արթնանալուն պես նա իր կողքին կատարյալ մի կերպար տեսնի, բայց քո տրամադրության տակ ընդամենը հաշված րոպեներ են և մինիմալ քանակության միջոցներ: Էլ չասած, որ այդ հաշված րոպեների ընթացքում թեժ գիշերվանից հետո կատարյալ բայց և միաժամանակ բնական կերպարի ստացման ընթացքը պետք է լինի շատ աննկատ և անաղմուկ: Ուրեմն` արթնանում ենք նրանցից շուտ, վազքով լոգարանում մեզ կարգի բերում, ապա նորից վազում անկողին ու նրա գրկում քուն մտնում:
Ըստ Մարգարիտա Եսոյանի
Առավոտն ինքնըստինքյան թարմության ու մաքրության պատկերացումներ է առաջացնում, հետևաբար կատարյալ աղջկա կերպարը, որին սիրելիդ պետք է տեսնի իր կողքին առավոտյան աչքերը բացելուն պես, ստանալը պարզապես մի քանի հեշտ քայլերի դիմելու միջոցով:
Ընդհանուր հիգիենա: Ա՛յ, եթե դու այդ պահին գտնվեիր քո տան լոգասենյակում, բարի փերու կախարդական փայտիկի մի շարժումով միանշանակ ամեն ինչ իր տեղը կընկներ: Բայց հոգ չէ: Ատամներդ կարող ես լվանալ նաև առանց խոզանակի: Վերցրու ատամների լվանալու մածուկը և մաքուր մատերիդ միջոցով տարածիր այն ատամներիդ ու լեզվիդ վրա: Այնուհետև ողողիր ջրով: Եթե լոգանք ընդունելու ժամանակ չկա, ապա կարող ես դիմել հետևալ հնարքի: Օճառի շատ քիչ քանակություն քսիր թևատակերիդ և լվա սառը ջրով: Թարմության զգացողությունն ապահովված է:
Մազեր: Բուռն գիշերը միանշանակ իր հետքերը թողած կլինի քո վարսահարդարման վրա: Քանի որ դու պետք է ամենը շատ աննկատ և անձայն անես, ապա սիրելիիդ վարսահարդարիչով մազերդ հարդարելու տարբերակը չի կարող գործել: Եթե պայուսակիդ մեջ մազակալ լինի, ապա թացացրու ձեռքերդ և, մատներով հարդարելով, անփույթ կապված ձիու պոչիկ ստացիր կամ թեթև հյուսք արա: Իսկ եթե վարսերդ կարճ են, ապա մատների միջոցով խոնավացրու մազերդ` վերջիններիս տալով ցանկալի ձև:
Դիմահարդարում: Եթե պատրաստվում ես ձեռքդ տանել դեպի դիմահարդարման պարագաների պայուսակդ ու վերականգնել նախորդ գիշեր ունեցած վառ դիմահարդարումը, ապա կշտապեմ կանգնեցնել քեզ: Սիրելիիդ լոգասենյակում միանշանակ կլինեն ականջների մաքրման ձողիկներ: Վերջիներիս օգնությամբ հեշտությամբ կմաքրես աչքերիդ լղոզված սևաներկը, ստվերաներկն ու մատիտը: Դեմքին թարմություն հաղորդելու համար սառը ջրի կաթիլներ ցանի դեմքիդ, բայց ոչ մի դեպքում մի չորացրու սրբիչով: Իսկ եթե քեզ բախտ վիճակվի նրա մոտ վազելին գտնել, ապա հյութեղ բայց բնական շուրթեր ունենալը ապահովված է:
Եվ որպես հավելում խորհուրդ կտամ, եթե դու քիչ թե շատ կասկածում ես, որ երեկոն կարող է հետաքրքիր ընթացք ունենալ, ապա ավելի լավ կլինի, որ պայուսակիդ մեջ ունենաս խոնավ անձեռոցիկներ, կարմրությունները ծածկող քսուք և սանր:
01.12.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ